ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայից իր զորքերն ամբողջությամբ դուրս բերելու հարցը. WSJ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, դուրս բերի զորքերը Սիրիայից, ինչպես ծրագրել էր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։ Wall Street Journal-ը (WSJ) գրում է, որ Վաշինգտոնը քննարկում է Սիրիայից դուրս գալու հարցը, քանի որ երկրի նոր կառավարությունը հարձակում է սկսում հյուսիսում ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) դեմ, գրում է Middle East Eye-ը։

Այս քայլը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ 14-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում ձևավորված աշխարհազորայիններին զինաթափելու և զինյալներին ազգային բանակի մեջ ընդգրկելու ջանքերի մի մասն է։ Եթե քրդերի գլխավորած SDF-ն իսկապես փլուզվի, ամերիկացի զինվորները կարիք չեն ունենա մնալ Սիրիայում, ասել են WSJ-ի կողմից մեջբերված անանուն պաշտոնյաները։

Այսօր Սիրիայում տեղակայված է 800-ից 1000 ամերիկացի զինվորական։

Պաշտոնյաները հավելել են, որ սիրիական բանակի հետ համագործակցությունը կենսունակ չի լինի, քանի որ այնտեղ չափազանց շատ «ջիհադականների համակիրներ» կան և մարդիկ, որոնք զանգվածային սպանություններ են իրականացրել քուրդ և դրուզ փոքրամասնությունների նկատմամբ։

SDF-ի ժամանակին ամենաուժեղ ուժն էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում։

SDF-ի և սիրիական բանակի միջև մարտերը նաև ամերիկացի զինվորներին են դրել թիրախում։ Դեկտեմբերին սիրիական բանակի անդամը, որը, ենթադրաբար, կապված է եղել ԻԼԻՊ-ի հետ, սպանել է երեք ամերիկացի զինծառայողի։

Քանի որ SDF-ն կորցնում է դիրքերը, այն նաև կորցնում է իր կողմից պահպանվող ճամբարների նկատմամբ վերահսկողությունը, որտեղ պահվում է ԻԼԻՊ-ի հետ կապված շուրջ 7000 կալանավոր։ Նրանցից շատերը կանայք և երեխաներ են, որոնց կառավարությունները չեն վերադարձնում իրենց ծագման երկրներ։ Կալանավորներին մեղադրանք չի առաջադրվել, նրանք դատական ​​գործընթացով չեն տեղափոխվել։

Սիրիայում պահվող բանտարկյալների թվում կան 50 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ֆրանսիայից, Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Թունիսից, Գերմանիայից, Իրաքից, Շվեդիայից, Կանադայից, Ավստրալիայից և Նիդերլանդներից։

Չորեքշաբթի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (Centcom) սկսել է նրանցից 150-ի տեղափոխումը Իրաքի ճամբար: Centcom-ը հայտարարել է, որ ծրագիրը նախատեսում է բոլոր կալանավորներին վերջնականապես տեղափոխել Սիրիայից:

«Միացյալ Նահանգները ողջունում է Իրաքի կառավարության նախաձեռնությունը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Իրաքի անվտանգ վայրերում պահելու վերաբերյալ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած անկայունությունից հետո»,-  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հունվարի 20-ին Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ «SDF-ի՝ որպես տեղում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հիմնական ուժի սկզբնական նպատակը մեծ մասամբ սպառվել է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի