Հայտնաբերվել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդներ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների։

«Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։

Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի՝ վկայականը նա ձեռք է բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։

Հաջորդ դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են հունվարի 14-ին։ Զարթոնք գյուղում նրանք կանգնեցրել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենա։ Եղեգնուտ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։

Հունվարի 19-ին Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են նմանատիպ խախտման երեք դեպք։ Այդ դեպքերում վարորդները հայտնել են, որ կեղծ վկայականները ձեռք են բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։
Հունվարի 20-ի գիշերը Արմավիրի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա, որի վարորդ Ակնալիճի 28-ամյա բնակիչը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։