Թբիլիսիում աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին․ կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության խորացման ուղիները, միջխորհրդարանական կապերի ամրապնդման նախաձեռնությունները և տարածաշրջանային խաղաղության ու հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացում բացվող նոր հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ …

