ԱՄՆ-ն դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Միացյալ Նահանգներն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու գործընթացը։ Հայտարարությունը հրապարակվել է հունվարի 22-ին՝ ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության կայքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Bloomberg-ը և Reuters-ը հաղորդում են, որ ԱՄՆ կառավարությունը չի վճարել կազմակերպությանը շուրջ 260 միլիոն դոլարի չափով պարտքը։ Associated Press-ը գնահատում է այս պարտքն ավելի քան 130 միլիոն դոլար։

Ամերիկյան կողմը, մասնավորապես, բացատրում է ԱՀԿ-ից իր դուրս գալը «կազմակերպության կողմից չինական Ուհան քաղաքում ծագած COVID-19 համավարակին անբավարար արձագանքով, անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ չձեռնարկելով և ԱՀԿ անդամ պետությունների անհարկի քաղաքական ազդեցությունից անկախություն ցուցադրելու պատճառով»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարի 20-ին՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին օրը, ստորագրել է գործադիր հրամանագիր, որով հայտարարում էր երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին։

Լրատվամիջոցները կազմակերպությունից դուրս գալու գործընթացը մեկ տարի անց ավարտելը բացատրում են ԱՄՆ իրավական պահանջներով. նման ծրագրերի մասին պետք է ծանուցում տրվի 12 ամիս առաջ։ Գործակալությունները նշում են, որ օրենքը նաև պահանջում է բոլոր չվճարված վճարների վճարում։

ԱՄՆ Առողջապահության նախարարության և Պետքարտուղարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն մեկ տարի շարունակ չի ֆինանսավորել ԱՀԿ-ի նախագծերը և որևէ նվիրատվություն չի կատարել։

«Ամերիկացի ժողովուրդը վճարել է ավելին, քան բավարար է»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ամենամեծ առանձին դոնորն էր, ներդրումը կազմում էր կազմակերպության ընդհանուր ֆինանսավորման շուրջ 18%-ը։ ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով ԱՀԿ-ն մինչև 2026 թվականի կեսերը կկրճատի իր աշխատակազմի մոտ մեկ քառորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի