Իրանում բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը. ՄԱԿ-ի զեկուցող

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Իրանի կողմից բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը կարող է գերազանցել 20,000-ը։ Այս մասին հայտարարել է Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոն՝ վկայակոչելով երկրի ներսում բժիշկների զեկույցները, հաղորդում է Bloomberg-ը։

Այս շաբաթ ավելի վաղ Մայ Սատոն հայտարարել էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը գնահատվում է 5,000 կամ ավելի՝ հավելելով, որ բժշկական զեկույցները ենթադրում են, որ իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել՝ շուրջ 20,000 կամ ավելի, գրում է Iran International-ը։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activist News Agency-ն (HRANA) հայտարարել է, որ դեկտեմբերի վերջին անկարգությունների սկսվելուց ի վեր հաստատել է 4902 մահվան դեպք և վերանայում է ևս 9387 ենթադրյալ մահվան դեպք, մինչդեռ ձերբակալվել է ավելի քան 26,000 մարդ։

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը չորեքշաբթի հրապարակել է առաջին պաշտոնական թիվը՝ հայտնելով 3,117 զոհի մասին, որոնցից 2,427-ը որակվել են որպես «անմեղ», այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ, առանց քաղաքացիական բնակչության թվի վերաբերյալ տվյալների։

Iran International-ն ամսվա սկզբին հաղորդել էր, որ հունվարի 8-ին և 9-ին տեղի ունեցած բռնությունների ժամանակ սպանվել է ավելի քան 12,000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի