Իսպանիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացը

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում գրանցված առաջընթացը՝ հիմնված անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանների ստեղծումից հետո այս գործընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կավարտի տասնամյակներ շարունակվող Ղարաբաղյան հակամարտությունը և կբացի տարածաշրջանում համագործակցության և բարգավաճման նոր դարաշրջան։ Այս գործընթացը պետք է առաջնորդող սկզբունքները՝ միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կիսում են երկու խորհրդարաններն էլ»,- նշել է Արմենգոլը։

Նա նաև ընդգծել է Իսպանիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման փոխադարձ հանձնառության հստակ ձգտումը։

«Մենք քննարկեցինք համաձայնագրերի ընդլայնման կարևորությունը, ինչպիսիք են զբոսաշրջության և կրթության ոլորտներում ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս փաստաթղթերը նպաստում են իսպաներեն լեզվի և մշակույթի ավելի մեծ ներկայացվածությանը ադրբեջանական կրթական համակարգում և կարող են ստեղծել բացառիկ գրավիչ հնարավորություններ ապագայի համար»,- ասել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի