Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական աշխատանքների վերաբերյալ։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն …