Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան որոշել են բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով, հաղորդում է Reuters-ը։ Դեկտեմբերի 4-ին Ժնևում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր ասամբլեան։ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան պահանջել են գաղտնի քվեարկություն 2026 թվականին մրցույթին Իսրայելի մասնակցության վերաբերյալ, գրում է Meduza-ն։ Իսրայելին կասկածում են …

