Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը դիմել է դատարանին։ Նա հայտնել է, որ հունիսի 23-ին դատավորների կազմը թույլատրել է «մեղադրյալին» ծանոթանալ այս տարվա փետրվարի 13-ին և 17-ին կայացած դատական նիստերի արձանագրություններին։ Ներկայում նրանք …