ԵԽԽՎ-ն հաստատել է Ռուսաստանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի պլատֆորմի կազմը. հայտնի են հարթակի անդամները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն հաստատել է Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսության հարթակի կազմը, որը նախատեսված է դառնալ Վեհաժողովի անդամների և ռուսական ընդդիմության միջև կարծիքների փոխանակման գործիք, գրում է Meduza-ն:

Քվեարկությունը տեղի է ունեցել երկուշաբթի Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի պաշտոնական բացումից առաջ:

Հարթակի անդամների թվում են՝ Free Russia Foundation-ի ղեկավար Նատալյա Արնոն, Free Russia Foundation-ի  փոխնախագահ Վլադիմիր Կարա-Մուրզան, քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը, իրավաբան, Պետդումայի նախկին պատգամավոր Մարկ Ֆեյգինը, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր Միխայիլ Խոդորկովսկին, «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի համանախագահ Օլեգ Օռլովը, բժիշկ և հրապարակախոս Անդրեյ Վոլնան, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախկին աշխատակից Լյուբով Սոբոլը,
Pussy Riot-ի հիմնադիրներից Նադեժդա Տոլոկոննիկովան։

Հարթակի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները՝ չեչեն ակտիվիստ և Կովկասի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Ռուսլան Կուտաևը, Նարվայում «Վինգրիայի տան» նկարիչ և տնօրեն Եկատերինա Կուզնեցովան, «Ռուսաստանի ասիացիներ» հասարակական խմբի հիմնադիր Վասիլի (Բատլայ) Մատենովը, Komi Daily-իի  տնօրեն Լանա Պիլաևան, Ռուսաստանի բնիկ ժողովուրդների պաշտպան Պավել Սուլյանձիգան։

Հարթակը կղեկավարի ԵԽԽՎ գործող նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը: Վեհաժողովից կազմում կլինեն նաև քաղաքական խմբերի նախագահներ Ֆրանկ Շվաբեն (Գերմանիա), Պաբլո Իսպանը (Իսպանիա), Ժոլտ Նեյմեթը (Հունգարիա), Յուլիան Բուլայը (Ռումինիա), Լաուրա Կաստելը (Իսպանիա) և Գիորգոս Լուկաիդեսը (Կիպրոս), ինչպես նաև հատուկ զեկուցողներ Էրիկ-Նայլս Կրոսը, Ռիշարդ Պետրուն, Գեորգիոս Պապանդրեուն, Ազադե Ռոջանը, Էմանուելիս Զինգերիսը և Վալենտինա Գրիպպոն:

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսություն սկսելու մասին 2025 թվականի հոկտեմբերին: Ակնկալվում է, որ հարթակի մասնակիցները կկարողանան մասնակցել և նախագահի համաձայնությամբ ելույթ ունենալ ԵԽԽՎ նստաշրջանների ընթացքում անցկացվող հանդիպումներին և միջոցառումներին։

Երբ հարթակի մասնակիցների ցուցակը կազմվում էր, ռուսական ընդդիմության ներսում պառակտում էր առաջացել: Դեկտեմբերի վերջին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրաժարվել էր մասնակցել հարթակին՝ նշելով, որ դրա ձևավորումը (ԵԽԽՎ բյուրոյի փակ ընթացակարգով) «չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին»։

Պլատֆորմի ապագա մասնակիցների պարտադիր պահանջներից մեկը Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի (նրա հիմնական անդամներից մեկը Միխայիլ Խոդորկովսկին էր) կողմից պատրաստված Բեռլինի հռչակագրի  ստորագրությունն էր։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի  ներկայացուցիչները հրաժարվել էին այն ստորագրել՝ անվանելով «մանիպուլյացիայի գործիք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի