Ամերիկացի լեռնագնաց Ալեքս Հոննոլդը բարձրացել է «Թայբեյ 101» երկնաքերը՝ առանց պաշտպանիչ պարանների ու անվտանգության ցանցերի։ Աշխարհի ամենաբարձր շենքերից մեկի բարձրությունը նա հաղթահարել է 1 ժամ 31 րոպեում։ 508 մետր բարձրությամբ «Թայբեյ 101»-ը, որը համարվում է հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր, 2004-ից 2010 թվականներին աշխարհի ամենաբարձր շենքն էր։ Այժմ այն իր դիրքը զիջում է Դուբայի «Բուրջ Խալիֆա»-ին։ …

