Փոքր Այրում գյուղում անասնակեր է այրվել
Փոքր Այրում գյուղի 2-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Նման ահազանգ է ստացել Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։30-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։