Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որը, նրա խոսքով, պետք է ապահովի Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի և նախարարների կաբինետի նիստերի դահլիճի պահպանումը  ազգային հուշարձանների կարգավիճակով, փոխանցում է Meduza-ն։

Այս միջոցը չի խանգարի ապագա նախագահներին փոխել աշխատասենյակի ձևավորումը և չի բացառում հենց հռչակագրի չեղարկման հնարավորությունը, նշում է Associated Press-ը։

Սակայն ինքը Թրամփը հայտարարել է, որ ոչ մի «հիմարների» թույլ չի տրվի քանդել կամ ապամոնտաժել Օվալաձև աշխատասենյակը՝ այն փոխարինելով «մի փոքր այլ ձև ունեցող ինչ-որ բանով»։ «Մեզ դուր է գալիս Օվալաձև աշխատասենյակը, և այն խորհրդանիշ է, ինչպես և հենց Սպիտակ տունը»,– հավելել է ԱՄՆ նախագահը։

Հռչակագրում նշվում է, որ դրա ոչ մի դրույթ չպետք է սահմանափակի նախագահի լիազորությունները՝ փոխելու ազգային հուշարձանի ձևավորումը։ Թրամփը նաև առանձին հայտարարել է, որ ցանկացած լայնածավալ փոփոխություն պետք է քննարկվի Կոնգրեսում, թեև փաստաթղթի տեքստում նման պահանջ նախատեսված չէ։

Իր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը, իր իսկ խոսքերով, որոշել է «մի փոքր կյանք  հաղորդել» Օվալաձև աշխատասենյակին՝ այն կահավորելով բազմաթիվ քանդակներով, գավաթներով և ոսկեզօծ դեկորներով։ Ոսկու առատության պատճառով Օվալաձև աշխատասենյակի ինտերիերը համեմատում են ռոկոկո ոճի կառույցների հետ։

ԱՄՆ նախագահը ձեռնամուխ է եղել նաև Սպիտակ տան վերակառուցմանը։ Մասնավորապես, նրա ծրագրերում էր Արևելյան թևի վերակառուցումը, որտեղ նա ցանկանում է կառուցել նոր՝ 300 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ, որն ավելի ընդարձակ կլինի, քան նախկինը։ Սկզբում խոսքը միայն Արևելյան թևի մասնակի ապամոնտաժման մասին էր, սակայն հետագայում Թրամփը որոշել էր այն ամբողջությամբ քանդել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի