SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել

Լուրեր

26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը թույլտվություն է ստացել տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ (ՏՄԿ) ստեղծելու համար։ Նոյեմբերի 25-ին ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) հավանություն է տվել SpaceX-ի՝ տվյալների կենտրոններ ձևավորելու նպատակով մինչև 1 միլիոն արբանյակ արձակելու ծրագրին, գրում է DW-ը։

Starmind նախագծի շրջանակում առաջին նման արբանյակները նախատեսվում է ուղեծիր դուրս բերել 2027 թվականի վերջին։ Սարքերը կտեղակայվեն Երկրին մոտ ցածր ուղեծրում՝ միմյանցից փոքր հեռավորության վրա, ինչը կապահովի դրանց միջև տվյալների հուսալի փոխանցումը։ Երկիր տեղեկատվություն ուղարկելու համար դրանք կօգտագործեն արդեն ուղեծրում գտնվող Starlink արբանյակները։ Ամերիկյան Nvidia չիպեր արտադրող ընկերությունը պետք է տրամադրի վերջին սերնդի պրոցեսորներ, որոնք հատուկ նախագծված են տիեզերքում աշխատելու համար։

Մասկի կարծիքով՝ արհեստական բանականության  կարիքների համար էներգիայի աճող պահանջարկը հնարավոր չէ բավարարել Երկրի վրա՝ առանց մարդկանց և շրջակա միջավայրի համար բացասական հետևանքների։ FCC-ի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ SpaceX-ին տրված թույլտվությունը գործում է մինչև 2040 թվականը։

«Ամերիկան աշխարհին առաջնորդում է դեպի գերբանականության (կամ սուպերբանականության)դարաշրջան»,- հայտարարել է կարգավորող մարմնի ղեկավար Բրենդան Քարը՝ օգտագործելով արհեստական բանականությունը բնորոշելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած եզրույթը։

Քարի խոսքով՝ այդ տեխնոլոգիաների գործարկման համար տիեզերական տվյալների մշակման կենտրոններն «անփոխարինելի են»։

Տիեզերական տվյալների մշակման կենտրոնների նախագծերով զբաղվում են նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ ինտերնետային հսկա Google-ը՝ Suncatcher նախագծի շրջանակում, ինչպես նաև Ջեֆ Բեզոսի Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որն արդեն FCC է ներկայացրել իր Project Sunrise նախագծի հաստատման հայտը։

Տիեզերքում տվյալների մշակման կենտրոնների առավելություններից մեկը արևային էներգիան անընդհատ օգտագործելու հնարավորությունն է։ Google-ի հաշվարկների համաձայն՝ արևի հետ համաժամանակյա համապատասխան ուղեծրում արևային վահանակները կարող են ութ անգամ ավելի շատ էներգիա արտադրել, քան Երկրի վրա։

Միևնույն ժամանակ, դեռևս չլուծված են մի շարք տեխնիկական խնդիրներ, մասնավորապես՝ պրոցեսորների կայունությունը տիեզերքում ճառագայթման բարձր մակարդակին, ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունը, ինչպես նաև տիեզերական աղբի և միկրոասուպների հետևանքով սարքավորումների վնասման վտանգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի