Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ

Լուրեր

24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
Բոլորը

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կիրակի ընկերության տնօրենների խորհրդին հայտնել է արտամուսնական այլ կապերի մասին, որից հետո խորհուրդը միաձայն քվեարկել է նրան պաշտոնում վերականգնելու օգտին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսային ջանքերը՝ միլիարդատիրոջը արհեստական բանականության չիպեր արտադրող ընկերության ղեկավարի պաշտոնին վերադարձնելու համար։ Դա տեղի է ունեցել նրա հարկադիր հրաժարականից երկու շաբաթ էլ չանցած, գրում է Forbes-ը։

Հղում անելով անանուն աղբյուրներին՝ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը կիրակի մի քանի ժամ տևած հանդիպում է ունեցել Հուանգի հետ, որի ընթացքում նա խոստովանել է նախկինում լայնորեն լուսաբանված երկու դեպքերից բացի՝ այլ արտամուսնական կապերի մասին։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Հուանգը զղջում է արտահայտել իր վարքագծի համար։ Սակայն հրապարակման մեջ չի նշվում լրացուցիչ կապերի հստակ թիվը կամ դրանց մասնակից անձանց ինքնությունը։

Կիրակի երեկոյան Nvidia-ի տնօրենների խորհուրդը համաձայնել է Հուանգին վերադարձնել գործադիր տնօրենի պաշտոնին՝ Թրամփի լայնածավալ լոբբիստական ջանքերից հետո։ ԱՄՆ նախագահը նույնիսկ հրապարակայնորեն գրառում է կատարել Truth Social-ում՝ պնդելով, որ դա լավագույն որոշումը կլինի «ընկերության և նաև ԱՄՆ-ի համար»։

Թրամփի միջամտության ջանքերին նպաստել է նաև այն հանգամանքը, որ, ըստ հաղորդումների, գլխավոր դատախազ Թոդ Բլանշը նրան հայտնել է՝ Nvidia-ի համահիմնադիր միլիարդատերը Արդարադատության նախարարության որևէ հետաքննության ո՛չ առարկան է, ո՛չ էլ թիրախը, և չկա որևէ ապացույց, որ նա ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում։ Հրապարակման համաձայն՝ չնայած Հուանգին պաշտոնում վերականգնելու որոշմանը՝ Nvidia-ի տնօրենների խորհուրդը եզրակացրել է, որ նրա արտամուսնական կապերն ու դրանց մասին չհայտնելը ընկերության վարքագծի կանոնագրքի խախտում են։

Մինչև տնօրենների խորհրդին Հուանգի՝ ենթադրաբար արած խոստովանությունը, նրան կապում էին առնվազն երեք արտամուսնական կապերի հետ, որոնցից երկուսի մասին լայնորեն հաղորդվել էր լրատվամիջոցներում։

Այս ամսվա սկզբին Հուանգն ընդունել էր, որ դավաճանել է կնոջը՝ Սինգապուրում գործող Megaspeed ամպային հաշվարկների ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ ենթադրյալ կապի մասին հրապարակումներից հետո։ ԱՄՆ պաշտոնյաները կասկածում են, որ վերջինը կապեր ունի Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Ավելի ուշ The New York Times-ը հաղորդել էր, որ միլիարդատերը նաև սիրավեպ է ունեցել Nvidia-ի առողջապահության ոլորտի փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ։ Հուանգի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Reuters-ը հաղորդել էր, որ նա կապ է ունեցել նաև Nvidia-ի մեկ այլ աշխատակցուհու հետ, որի ինքնությունը մինչ օրս հայտնի չէ։

Հստակ չէ՝ արդյո՞ք Nvidia-ի տնօրենների խորհրդին Հուանգի ներկայացրած լրացուցիչ խոստովանությունների թվում ներառված է եղել նաև ընկերության անանուն աշխատակցուհու հետ այդ երրորդ կապը։

Երկուշաբթի Հուանգի՝ գործադիր տնօրենի պաշտոն վերադառնալու մասին հայտարարության մեջ Nvidia-ն նշել է, որ տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է միլիարդատիրոջը պաշտոնում վերականգնելու օգտին՝ նրա հետ մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո։ Հուանգի վերադարձի մասին լուրից հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինը երկուշաբթի աճել է ավելի քան 31 տոկոսով՝ հասնելով 165,05 դոլարի։ Դրան նախորդել էր նախորդ շաբաթվա կտրուկ անկումը։

Թրամփը The Wall Street Journal-ին ասել է, որ ցանկացել է ավելի վաղ միջամտել, սակայն վստահ չի եղել, որ «այդքան հաջողության կհասներ»։

«Իրավիճակն ավելի ու ավելի բարենպաստ էր դառնում, երբ ընկերության բաժնետոմսերի գինը սկսեց կտրուկ անկում ապրել»,- ասել է նա։

Երկուշաբթի նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել CNBC-ի եթերում՝ քննարկելով պաշտոնում Հուանգի վերականգնումը։ Նա հայտարարել է, որ միլիարդատերն «արդարացվել է»։

«Մենք կարծում ենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա միանգամայն կարգին է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքն է «համոզել» տնօրենների խորհրդին վերականգնել Հուանգին պաշտոնում։

Թրամփը Հուանգին անվանել է «ազգային հարստություն» և հավելել․ «Ես շատ, շատ ուրախ եմ, որ ընկերությունը և տնօրենների խորհուրդը քաջություն ունեցան ճիշտ որոշում կայացնելու համար»։

Պաշտոնում Հուանգի վերականգնումից մի քանի ժամ անց ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրապարակել է նոր կանոնակարգ, որով Սինգապուրում, Մալայզիայում և Թաիլանդում գործող Megaspeed ընկերությունը և ևս վեց կազմակերպություն ներառվել են առևտրային սև ցուցակում։ Փաստաթղթում նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն նշել է, որ այդ ընկերությունները կարող են նպաստել առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների՝ չարտոնված հաճախորդներին կամ նպատակներով փոխանցմանը։ Այս յոթ ընկերություններին արտահանման համար լիցենզիաներ կպահանջվեն, իսկ դրանց տրամադրման հարցը կքննարկվի մերժման կանխավարկածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի