GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
Հաղորդաշարեր
18.11.2026 | 21:13
Նոր Զելանդիայի բնակիչներն արդեն հասանելիություն են ստացել Grand Theft Auto VI խաղին, գրում է Meduza-ն։ Rockstar ստուդիայի խաղը տեղական PlayStation 5 և Xbox Series X/S հաշիվների սեփականատերերի համար հասանելի է դարձել նոյեմբերի 19-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 18-ին, ժամը 15։00-ին)։
Այսպիսով, մեկնարկել է GTA VI-ի պաշտոնական թողարկումը։ Մյուս երկրներում խաղը նույնպես հասանելի կդառնա։
GTA VI-ն առայժմ հասանելի չէ անհատական համակարգիչների (PC) համար։ Սպասվում է, որ համակարգչային տարբերակը կթողարկվի ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբին։
Նոր Զելանդիայում GTA VI-ի թողարկմանը զուգահեռ՝ հրապարակվել են խաղի առաջին գրախոսականները։ Metacritic-ում խաղի միջին գնահատականը կազմել է 100-ից 99 միավոր՝ ավելի քան 150 ակնարկների հիման վրա։ OpenCritic-ում խաղի միջին գնահատականը հասել է 100-ից 98 միավորի՝ ավելի քան 60 ակնարկների հիման վրա։
2013 թվականին թողարկված Grand Theft Auto V խաղը, համապատասխանաբար, ստացել էր 97 և 92 միավոր։
GTA VI-ն խաղային արդյունաբերության պատմության ամենասպասված խաղերից մեկն է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

