Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 19:10
«Ֆինանսական հրթիռն» ու Կարապետյանի աշխատավարձը․ ԱԺ-ում 2027-ի բյուջեն են քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:00
Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:49
Հունվարի 7-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
18.11.2026 | 18:37
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերա՞ր»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:28
Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times
18.11.2026 | 18:19
«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:10
«Վիվա»-ն, «Յուքոմ»-ը և «Տելեկոմ»-ը տուգանվել են // Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
Բոլորը

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի, Եվրամիության հետ հարաբերությունների և Ռուսաստանի Դաշնության կողմից եկող սպառնալիքների թեմային։ Նա հակադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններին։

Վարդանյանը կտրականապես համաձայն չէ այն մտքի հետ, թե Ռուսաստանից հեռանալով՝ Հայաստանը պարզապես փոխում է կախվածության կենտրոնը։ «Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ, չեմ հասկանում փաստարկը որն է»,- նշում է նա՝ հակադրելով Մոսկվայի և Բրյուսելի գործելաոճերը։ «ՌԴ-ն ունի իմպերիալիստական նկրտումներ, ագրեսիվ միջոցներ է գործադրում՝ այդ պլանն իրագործի, իսկ ԵՄ-ն պետությունների միություն է, չես կարող կախվածության մեջ ընկնել»։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ռուսաստանի կոշտ արձագանքն ու ճնշումները Հայաստանի նկատմամբ պայմանավորված են բացառապես եվրաինտեգրման ուղղությամբ արվող քայլերով, քաղաքագետն ընդգծում է․ «Փաստ չի Արմեն Գրիգորյանի ասածը, որ ՌԴ-ն ուժեղացրել է ՀՀ-ի դեմ ճնշումները՝ ԵՄ գնալու օրենքի պատճառով»։ Ըստ նրա՝ Մոսկվայի վարքագիծը կարող է ունենալ նաև այլ դրդապատճառներ. «ՌԴ-ն կարող է ջղայնանալ, ՀՀ-ի դեմ ճնշումները մեծացնել՝ ռուսամետներին ազատազրկելու պատճառով, պարտադիր չէ՝ ԵՄ օրենքը պատճառ դառնա»։

Խոսելով Ռուսաստանի գործոնի և անվտանգային միջավայրի մասին՝ Էդգար Վարդանյանը հիշեցնում է, որ սպառնալիքներն առաջացել են շատ ավելի վաղ, քան օրակարգում կհայտնվեր ԵՄ-ին անդամակցելու հարցը։

«ՌԴ-ն ՀՀ-ի համար անվտանգային ռիսկեր առաջացրել է դեռ 2018-ից, երբ ԵՄ-ի օրենքը չկար․ պատերազմ ստացանք՝ չանելով հակառուսական քայլեր, չկատարեց կանխարգելիչ գործառույթը»,- արձանագրում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, նա դրական տեղաշարժ է համարում այն, որ Մոսկվայի լծակները մեր տարածաշրջանում որոշակիորեն թուլացել են. «ՌԴ-ն կորցրել է ՀՀ-ին վնասելու լուրջ գործիք՝ մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, որով իրենից կախվածությունը ամրացնում էր»։

Որպես ստեղծված իրավիճակից ելք և պետության զարգացման միակ երաշխիք՝ բանախոսը մատնանշում է եվրաինտեգրումը։ Փարատելով սուվերենության կորստի մասին մտավախությունները՝ Վարդանյանը վստահեցնում է. «ԵՄ մտնելով՝ ՀՀ-ն շանս կստանա արագ զարգանալու, դա սուվերենության կորուստ չի բերում, կամրապնդենք պետությունը»։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան