Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times

Լուրեր

18.11.2026 | 18:49
Հունվարի 7-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
18.11.2026 | 18:37
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերա՞ր»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:28
Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times
18.11.2026 | 18:19
«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:10
«Վիվա»-ն, «Յուքոմ»-ը և «Տելեկոմ»-ը տուգանվել են // Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները նոյեմբերի 17-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում իրականացնելու համար չեն օգտագործել Starlink արբանյակային կապը, այդ թվում՝ դրա ռազմական տարբերակը՝ Starshield-ը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով գործողության իրականացմանը մասնակցած ուկրաինական բանակի սպային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ «ամերիկացիները փորձել են կաթվածահար անել ուկրաինացի զինվորականների կապի ալիքները»՝ «նմանատիպ գործողությունների իրականացմանը խոչընդոտելու համար»։

«Սակայն այս առաքելությունն ապացուցեց, որ մենք կարող ենք մշակել ռադիոազդանշանների վերահաղորդման սեփական կապի միջոցները։ Առաջին անգամ մենք բոլոր անօդաչու թռչող սարքերն օգտագործեցինք հրթիռներին տեսաազդանշաններ փոխանցելու համար, որպեսզի դրանք կարողանան խոցել կամրջի կոնկրետ հատվածները։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք նման գործողություններ իրականացնել առանց Starlink-ի»,- մեջբերում է Times-ը իր զրուցակցին։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի տարածքում արձանագրվում են Starshield-ի աշխատանքի «զգալի խափանումներ»։ Պարբերականի աղբյուրը նաև պատմել է, որ Կիևը Ղրիմի կամրջին հարվածը ծրագրել էր որպես «խորհրդանշական ժեստ»՝ Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումից առաջ՝ ցույց տալու համար, որ Պուտինը թույլ է։

Այս շաբաթ Ուկրաինան երկու անգամ հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին՝ նոյեմբերի 16-ի առավոտյան և նոյեմբերի 17-ի գիշերը։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ նոյեմբերի 17-ի հարձակումից հետո կամրջի երեք թռիչքամասեր և կամարը փլուզվել են։

Միաժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ կամուրջը հաջողվել է մասամբ ավերել բացառապես սեփական արտադրության զենքի միջոցով։ Նա նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան X հարթակում գրել է, որ այդ նպատակով օգտագործված անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները բարձր ճշգրտությամբ են խոցել թիրախները և ապացուցել իրենց արդյունավետությունը։ «Այս ամենը ուկրաինական արտադրության զենք է»,- ընդգծել է նա։

Զելենսկիի խոսքով՝ պաշտպանական ոլորտի տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ Ուկրաինան այժմ աշխարհի առաջատար երեք երկրների շարքում է։ «Եվրոպայում, իմ կարծիքով, մենք առաջին տեղում ենք», – ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրի տեխնոլոգիաներն ու ձեռնարկությունները հաջողությամբ զարգանում են։

«Մենք արձագանքել ենք ռուսական հարձակումներին և շարունակելու ենք դա անել։ Մենք չպետք է նահանջենք ռուսների առաջ»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի