Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Լուրեր

18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18.11.2026 | 16:55
Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 16:54
Թրամփը ժամանել է Չինաստանում անցկացվող ԱԽՏՀ-ի ընդունելությանը․ նա ձեռքսեղմում է ունեցել Պուտինի հետ
18.11.2026 | 16:53
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բախվում են խտրականության և իրավունքների պաշտպանության համակարգային խնդիրների․ ՄԻՊ
18.11.2026 | 16:46
Բյուրականում շուրջ 52 հազար խմ տուֆի ապօրինի արդյունահանում է բացահայտվել․ շրջակա միջավայրին պատճառված վնասը՝ 3,5 մլն դրամ
18.11.2026 | 16:39
ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է դատի տալ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը
18.11.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Վադեֆուլը վերահաստատել է Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ նշելով, որ այն կարող է նպաստել տարածաշրջանային կապերի և համագործակցության զարգացմանը։ Կողմերը քննարկել են նաև կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացումը և ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։

Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Գերմանիան, որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է, և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կրում է դինամիկ ու պարբերական բնույթ։

Յոհան Վադեֆուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու Գերմանիայի պատրաստակամությունը։ Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։ Յոհան Վադեֆուլը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձևավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ։