Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:38
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին
18.11.2026 | 19:36
Եվրահանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրել Ուկրաինային
18.11.2026 | 19:23
«Դու գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:10
«Ֆինանսական հրթիռն» ու Կարապետյանի աշխատավարձը․ ԱԺ-ում 2027-ի բյուջեն են քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:00
Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:49
Հունվարի 7-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
18.11.2026 | 18:37
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերա՞ր»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:28
Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times
18.11.2026 | 18:19
«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն և Հայաստանի տարածքում օտարերկրյա ռազմաբազաները Մոսկվայի համար «կարմիր գծեր» են։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ռուսաստանցի լրագրող, «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Եվրոպական անվտանգության հարցով բանակցությունների մասին խոսելիս նա հարց է բարձրացրել. «Ուկրաինային չի կարելի միանալ ՆԱՏՕ-ին, Հայաստանին կարելի՞ է»։

Վենեդիկտովի գնահատմամբ՝ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ամրապնդել է իր իշխանությունը։

«Պուտինի աչքերում նա օրինական ընտրված վարչապետ է»,- ասել է լրագրողը։

Նա հիշեցրել է Պուտինի դժգոհությունը փողոցային բողոքի ակցիաների միջոցով իշխանության եկած քաղաքական գործիչների նկատմամբ և ընդգծել կայացած քվեարկության նշանակությունը։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հետևանքների մասին՝ Ալեքսեյ Վենեդիկտովն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանում նրա քաղաքացիների հետ կապված իրավիճակի վրա։ Ըստ նրա՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության գնահատականների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների թիվը տատանվում է 300,000-ից մինչև 500,000 մարդու միջև։ Լրագրողը հատուկ առանձնացրել է այս թիվը Ռուսաստանում էթնիկ հայերի թվից և բարձրացրել ՀՀ քաղաքացիների իրավիճակի հարցը, եթե վիզային սահմանափակումներ մտցվեն։ Նա ընդգծել է՝ Երևանը պետք է որոշել, թե որ ուղղությամբ գնալ։

Վենեդիկտովը նաև կարծում է, որ Պուտինը կցանկանար ամրապնդել աշխարհի բաժանումն ազդեցության գոտիների։ Սակայն լրագրողն ինքը չի հավատում նոր Յալթային. «Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ չինացիները չեն գնա դրան»։

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր կընտրի՝ հաշվի առնելով ձեռքբերումները, կորուստներն ու և ռիսկերը։ Միաժամանակ, նա առաջարկել է, որ Հայաստանը բարձրացնի եվրոպական նոր անվտանգության համակարգի քննարկմանն իր սեփական մասնակցության հարցը։

Factor TV-ի զրուցակիցը նաև խոսել է 2000-ականների սկզբին Դավոսում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին։ Ըստ Վենեդիկտովի հիշողությունների՝ Ալիևը խոսել է կուսակցությանը Ռոբերտ Քոչարյանի անդամակցության համար իր երաշխավորության մասին։

«Ռոբիկը շատ կարևոր անձնավորություն է։ Եվ հիշի՛ր, ես եմ նրան երաշխավորել կուսակցությանը միանալու համար»,- մոտավորապես այսպես է վերհիշում լրագրողը Ալիևի խոսքերը։

Վենեդիկտովը նաև պատմել է Պուտինի դիրքորոշման վերաբերյալ իր պատկերացումների մասին Շիրակի մարզում ռուսական բազայի վերաբերյալ և բացատրել, թե ինչու է ղարաբաղյան հակամարտությունը համարում ավարտված ռազմական, այլ ոչ թե պատմական իմաստով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան