Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Թուրքական դատարանը որոշում է կայացրել  կալանավորել ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով  նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային՝ ներդրումային ֆոնդերի հետ կապված ենթադրյալ մանիպուլյացիաների վերաբերյալ լայնածավալ հետաքննության շրջանակներում, գրում է  Bianet-ը։

Քայան, որը սկանդալի ծավալումից հետո հրաժարական էր տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահի պաշտոնից, կալանավորվել է հանցավոր կազմակերպությանն անդամակցելու և Կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու մեղադրանքներով։

Նրա ամուսինը՝ Իլյաս Քայան, և Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) նախկին նախագահ Իբրահիմ Օմեր Գյոնյուլն ազատ են արձակվել դատական վերահսկողության պայմանով։ Նրանց նկատմամբ կիրառվել են, մասնավորապես, երկրից բացակայելու արգելք և պարբերաբար համապատասխան մարմիններում ներկայանալու պարտավորություն։ Երեքն էլ դատախազության կողմից հրավիրվել էին հարցաքննության երկրորդ փուլին։

Դատախազության պնդմամբ՝ Քայան սեպտեմբերի 16-ին, այսինքն՝ ներդրումային ֆոնդերի լուծարման վերաբերյալ կարգավորող մարմինների որոշումից մեկ օր առաջ, օգտագործել է ոչ հրապարակային տեղեկությունները՝ «Özata Denizcilik» ընկերության բաժնետոմսերը վաճառելու համար։ Ըստ տեղեկությունների՝ Քայան և նրա ամուսինը ապրիլին ընկերությունում ներդրել են շուրջ 163 միլիոն լիրա, իսկ չորս ամիս անց վաճառել իրենց բաժնետոմսերը՝ ստանալով մոտ 2,17 միլիարդ լիրա։

Դատախազության տվյալներով՝ Քայան իր բաժնետոմսերը փոխանցել է անմիջապես «Tera Yatırım» ընկերությանը և նույն օրը ստացել վճարումը՝ չսպասելով գործարքների համար սովորաբար նախատեսված երկու աշխատանքային օրվա հաշվարկային ժամկետի ավարտին։

Քննիչները որպես ապացույց վկայակոչել են նաև նրա շփումները «Tera Yatırım»-ի ղեկավարների հետ՝ ենթադրելով, որ Քայան կարող էր նախապես տեղեկացված լինել ներդրումային ֆոնդերի լուծարման սպասվող որոշման մասին։

Ամուսինները նախկինում հերքել էին իրենց մեղավորությունը՝ հայտարարելով, որ իրենց գործարքներն իրականացվել են գործող կանոնակարգերի համաձայն։ Հետագայում նրանք շուրջ 1,86 միլիարդ լիրա շահույթը փոխանցել են Ավանդների ապահովագրման հիմնադրամի (TMSF) կողմից նշված հաշվեհամարին։

Լայնածավալ հետաքննությունը սկսվել է այն մեղադրանքներից հետո, որոնց համաձայն՝ ներդրումային ֆոնդերը համաձայնեցված գործարքներ են իրականացրել՝ բաժնետոմսերի գները արհեստականորեն բարձրացնելու նպատակով։ Սեպտեմբերին իրացվելիության ճգնաժամի առաջացումը դրդել է կարգավորող մարմիններին որոշում կայացնել 131 ներդրումային ֆոնդերի լուծարման մասին, քանի որ դրանցից մի քանիսը դժվարացել են բավարարել ներդրողների՝ իրենց միջոցները հետ ստանալու պահանջները։ Քննիչներն ուսումնասիրում են շուկայի ենթադրյալ մանիպուլյացիաների, ներքին տեղեկատվության օգտագործմամբ առևտրի, կաշառակերության և կազմակերպված հանցավոր գործունեության դեպքերը, որոնցում ներգրավված են ֆոնդերի կառավարիչներ, ֆինանսական ոլորտի ղեկավարներ և նախկին կարգավորող պաշտոնյաներ։

Նոյեմբերի 3-ին Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հրապարակած տվյալների համաձայն՝ հետաքննությունն ընդգրկում է 433 կասկածյալի, որոնցից 112-ը նախնական կալանքի տակ են, իսկ 186-ի նկատմամբ կիրառվել են դատական վերահսկողության միջոցներ։ Եվս 38 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշումները դեռևս չեն կատարվել։

Իշխանությունները նաև սառեցրել են 359 անձանց և 111 իրավաբանական անձանց ակտիվները՝ նրանց նկատմամբ կիրառելով այլ սահմանափակումներ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի