«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին

Լուրեր

21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց //ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի դատախազությունը քայլեր է ձեռնարկել իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա, նախկին նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի ակտիվները սառեցնելու ուղղությամբ։ Վերջինը հանգստյան օրերին հրաժարական էր տվել՝ ներդրումային ֆոնդի շուրջ ստեղծված ճգնաժամից շահույթ ստանալու վերաբերյալ մեղադրանքների ֆոնին, գրում է AFP-ը։

Դատախազությունը հայտնել է, որ Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի և նրա ամուսնու՝ Իլյաս Քայայի «բոլոր ակտիվների սառեցման վերաբերյալ գրություն» է ուղարկել «բոլոր համապատասխան կառույցներին»։

Թուրքիան շարունակում է բախվել ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի հետևանքներին, որը ծագել է այս ամիս՝ պաշտոնյաների կողմից «Պոնցիի սխեմայի նման» որակված համակարգի փլուզումից հետո։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Նոր Կուսակցության» մեղադրանքներից հետո, ըստ որոնց՝ ինքը և ամուսինը նման բաժնետոմսերի առևտրից միլիոնավոր դոլարներ են վաստակել, Քայան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահը, շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է հրաժարականի մասին։ Որևէ մեղադրանք չընդունելով՝ Քայան, որը 2016-2018 թվականներին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարն էր, հայտարարել է, որ ստանձնում է «քաղաքական պատասխանատվություն», որպեսզի ցանկացած հետաքննություն հնարավոր լինի իրականացնել «անկախ և անաչառ» կերպով։

Շաբաթ կայացած մամուլի ասուլիսում «Նոր կուսակցության» խոսնակ Գյոքհան Գյունայդընը հայտարարել էր, որ կուսակցությունը պարզաբանումներ է պահանջում այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց՝ Քայան ապրիլին 63 միլիոն լիրա (1,3 միլիոն դոլար) է ներդրել բաժնետոմսերում և սեպտեմբերին վաճառել դրանք՝ ստանալով շուրջ 1,3 միլիարդ լիրա (26,5 միլիոն դոլար) շահույթ։

Նա նաև հայտարարել է, որ Քայայի ամուսինը, ըստ մեղադրանքների, ներդրել է 100 միլիոն լիրա և հետ է ստացել 826 միլիոն լիրա։ Այսպիսով, ըստ այդ պնդումների, զույգի ընդհանուր շահույթը կազմել է շուրջ 2,2 միլիարդ լիրա (45 միլիոն դոլար)։

Գյունայդընը հայտարարել է՝ «ակնհայտ է», որ Քայան ներքին տեղեկատվություն է ստացել, և խոստացել է, որ կուսակցությունն այս շաբաթ կներկայացնի ևս մի քանի անուն։

«Դարի կողոպուտը»

Սպասվում է, որ սկանդալը գերիշխող թեմա կլինի խորհրդարանի առաջիկա օրակարգում, որն ամառային արձակից հետո պաշտոնապես վերսկսում է աշխատանքը հինգշաբթի օրը։

«Այս անունը միայն սառցալեռան գագաթն է»,- հայտարարել է «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը՝ սկանդալը բնութագրելով որպես «դարի կողոպուտ»։

Երեքշաբթի Էրդողանը երեքժամյա հանդիպում է անցկացրել տնտեսական հարցերով իր խորհրդականների հետ՝ քննարկելով ֆոնդերի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Դրանից առաջ նա պաշտպանել էր իր կուսակցության գործունեության արդյունքները։

«ԱԶԿ-ն մաքուր կուսակցություն է, ինչպես հուշում է հենց նրա անվանումը։ Այն կուսակցություն է, որը հավատարիմ է իր անվանը։ Ոչ ոք չի կարող արատավորել այս կուսակցության մաքրությունը կամ բիծ գցել այդ մաքրության վրա», – ասել է նա։

Ճգնաժամը բռնկվել էր սեպտեմբերի կեսերին, երբ մի քանի ֆոնդեր հայտարարել էին, որ ի վիճակի չեն բավարարել ներդրողների՝ իրենց միջոցները հետ ստանալու պահանջները, ինչը հանգեցրել էր Ստամբուլի հիմնական ֆոնդային բորսայի ցուցանիշների կտրուկ անկմանը։

Մեկ օր անց կարգավորող մարմինները քայլեր ձեռնարկեցին ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ՝ լուծարման գործընթաց սկսելով յոթ ընկերության նկատմամբ, որոնք կառավարում էին 131 ներդրումային ֆոնդ։ Այդ ֆոնդերի ակտիվների արժեքը, ըստ հաղորդումների, կազմում է շուրջ 17 միլիարդ դոլար, իսկ Կապիտալի շուկաների խորհուրդը (SPK) հայտնել է, որ տուժել է ավելի քան 455,000 մասնավոր ներդրող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի