SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները

Լուրեր

25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է SpaceX-ի, Starlink-ի և Grok-ի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Starlink-ի ծառայությունների ընդլայնման, պետական կառավարման և կրթական համակարգերում արհեստական բանականության գործիքների կիրառման, ինչպես նաև տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնմանը, երեք արբանյակ ունենալու կառավարության նպատակին և դրանց ուղեծիր դուրսբերման հարցում SpaceX-ի հետ հնարավոր համագործակցությանը։ Քննարկվել են փորձնական ծրագրերի իրականացման և հայկական տեխնոլոգիական ընկերություններին միջազգային նախագծերում ներգրավելու հեռանկարները։

ԲՏԱԱՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Ի շարունակություն նոյեմբերի 18-ին ԱՄՆ աշխատանքային այցի՝ նոյեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Starlink-ի ծառայությունների ավելի լայն տեխնոլոգիական լուծումների կիրառման ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի առաջնահերթություններին համապատասխան։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգում Starlink-ի ծառայությունների կիրառման ընդլայնման հնարավորություններին՝ Հայաստանի թվային փոխակերպման ազգային առաջնահերթություններին համահունչ։ Քննարկվել են պետական ծառայությունների թվայնացման, բջջային կապի ծածկույթի ընդլայնման, արբանյակային և երկրային կապի ցանցերի փոխգործակցության, ինչպես նաև համայնքներում կապի հանգույցների և հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքների զարգացումը, Հայաստանում տվյալների կենտրոնների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տեղական ընկերությունների համար ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև SpaceX-ի և Starlink-ի հետազոտական, տեխնոլոգիական և ծառայությունների զարգացման գործընթացներում հայ մասնագետների ու ընկերությունների ներգրավման հնարավորություններին։ Քննարկվել է նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման, երկրի տեխնոլոգիական ներուժի և նորարարական հնարավորությունների առավել լայն ներկայացման, ինչպես նաև համաշխարհային տեխնոլոգիական և տիեզերական էկոհամակարգերում Հայաստանի ներկայության ընդլայնման հարցը։
Կողմերը քննարկել են նաև կրթական համակարգում SpaceX-ի արհեստական բանականության՝ Grok-ի, կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ դպրոցներին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աջակցելու, տեղական տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու, ինչպես նաև հայկական ընկերությունների մասնագիտական և տեխնոլոգիական կարողություններն ընդլայնելու հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության շրջանակում փորձնական ծրագրերի իրականացման հնարավորությանը, որոնք հնարավորություն կտան գնահատելու արբանյակային կապի, թվային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների կիրառման արդյունավետությունը տարբեր ոլորտներում։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնման և երեք արբանյակ ունենալու նպատակի իրագործման, ինչպես նաև արբանյակների ուղեծիր դուրսբերման հնարավորություններն ու այդ ուղղությամբ SpaceX-ի հետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման և համատեղ նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքները խորացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի թվային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերին երկրի ինտեգրմանը և տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը։