Հնդկաստանում արագ տարածվող վիրուս է բռնկվել, որի դեմ պատվաստանյութ չկա

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգում առողջապահական մարմինները փորձում են կանխել «Նիպա» վիրուսի բռնկումը։ Այս մասին հայտնել է հնդկական The Economic Times-ը։

Հաղորդվում է վարակման 5 դեպքի և կարանտինում գտնվող 100 մարդու մասին։

«Հաստատված դեպքերի թվում են երկու բուժքույր, մեկ բժիշկ և մեկ առողջապահական անձնակազմի անդամ, որոնցից երկուսի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրանք դեռևս կոմայի մեջ են և հոսպիտալացված են վերակենդանացման բաժանմունքում», – ըստ լրատվամիջոցի՝ ասել է առողջապահության նախարարության պաշտոնյան:

Նշվում է, որ «Նիպա» վիրուսը արագ տարածվում է և ունի բարձր մահացության մակարդակ: IANS-ի հաղորդագրության համաձայն՝ Արևմտյան Բենգալիայի կառավարությունը, երկուշաբթի օրը` առաջին հաստատված դեպքերից ի վեր, մոտ 100 մարդու տնային կարանտին է ուղարկել, որոնցից  մոտ 30-ը խիստ հսկողության տակ են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս վիրուսը դասակարգվում է որպես առաջնահերթ հարուցիչ՝ իր համաճարակային ներուժի պատճառով։ Դրա դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում առկա չէ։ ԱՀԿ-ն նշում է, որ մարդկանց մոտ վարակը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ասիմպտոմատիկ վարակից մինչև սուր շնչառական վարակ և մահացու էնցեֆալիտ։

«Նիպա» վիրուսը կարող է մարդկանց փոխանցվել կենդանիներից (օրինակ՝ չղջիկներից կամ խոզերից), կամ աղտոտված սննդից, ինչպես նաև կարող է ուղղակիորեն փոխանցվել մարդուց մարդուն։ Այս խիստ վտանգավոր վարակը բազմիցս բռնկվել է Հարավային և Հարավարևելյան Ասիայում։

Քանի որ հաստատված պատվաստանյութ կամ հատուկ հակավիրուսային բուժում չկա, իսկ անցյալում բռնկումների մահացության մակարդակը տատանվել է 40%-ից մինչև 75%, «Նիպան» շարունակում է լուրջ հանրային առողջության սպառնալիք մնալ այնտեղ, որտեղ բռնկվում է: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1999 թվականին՝ Մալայզիայում խոզաբույծների շրջանում բռնկման ժամանակ։