ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ «Քննարկվել են նաև ՊՆ առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում։

