Փաշինյանն այցելել է ՊՆ, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
26.01.2026 | 17:00
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

«Քննարկվել են նաև ՊՆ առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում։