Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Լուրեր

02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարացվեց մեկ ամսով։ Այսօր նրա գործով նիստին նման որոշում կայացրեց դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Խափանման միջոցի քննության ժամանակ գործով տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը, որը կարգալույծ է արվել ամիսներ առաջ, չպատասխանեց դատավոր Դավիթ Դաբաղյանի հարցին՝ արդյո՞ք Մկրտիչ եպիսկոպոս Ասատրյանը կարող է ազատության մեջ խոչընդոտել գործի քննությանը։

Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 16-ից։ Նա մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և  իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ։

Այս վարույթը նախաձեռնվել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստաըկերությանը տված հարցազրույցից հետո։ Այն ժամանակ դեռևս Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության  հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով,  այլ ոչ թե իր ցանկությամբ։

Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե։

Արաքս Մամուլյան