Աշխարհի ամենաուժեղ բանակն ԱՄՆ-ինն է. որ տեղում է Հայաստանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ուկրաինան՝ 20-րդը։ Global Firepower վերլուծական պորտալն այս վարկանիշը կազմում է ամեն տարի՝ հիմնվելով 60 ցուցանիշների վրա, որոնք որոշում են 145 երկրների պաշտպանական ուժի ինդեքսը։ Այս չափանիշները ներառում են ոչ միայն զորքերի թվաքանակը, այլև երկրի տնտեսությունը, աշխարհագրական դիրքը և ժողովրդագրական ներուժը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որին հաջորդում է Ռուսաստանը: Վերլուծաբանները ռուսական բանակի թույլ կողմերի թվում նշել են վառելիքի, գազի և ածխի բարձր սպառումը, ուղղաթիռներ տեղափոխելու ունակ նավերի պակասը և երկար ընդհանուր սահմանը: Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան նույնպես ընդգրկվել են առաջին հնգյակում:

Ուկրաինական բանակը զբաղեցնում է 20-րդ տեղը։ Նրա ուժեղ կողմերից են բանակի և պահեստազորի չափը, ռազմական տեխնիկայի քանակը և պաշտպանական ծախսերի ծավալը։ Վերլուծաբանները որպես թույլ կողմեր ​​նշել են սուզանավերի և խոշոր ռազմանավերի բացակայությունը, ինչպես նաև ածխի, նավթի և գազի բարձր սպառումը։

Գերմանական բանակը զբաղեցնում է 12-րդ տեղը։ Նրա թույլ կողմերից են նաև բրածո վառելիքի բարձր սպառումը, արտաքին պարտքի չափը և ռազմանավերի պակասը։

Թուրքիան Global Firepower-ի վարկանիշում 9-րդն է, Իրանը՝ 16-ը, Ադրբեջանը՝ 60-րդը, Վրաստանը՝ 95-րդը, իսկ Հայաստանը 2,2016 միավորով 101-րդ հորիզոնականում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի