Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել տուգանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսնուն՝ փաստաբան Հայկ Ալումյանին՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը հանձնաժողովին չներկայացնելու համար։ ԿԿՀ-ն հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Ալումյանի հայտարարագիրը հրապարակվածների ցանկում չկա։ Հանձնաժողովը պահանջել է 30 օրում այն ներկայացնել, սակայն դատավորի ամուսինը պահանջին չի …

