Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը. Իսրայելի ԱԳ նախարար

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը  Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Միևնույն ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևն առաջ է տանում Ադրբեջանը»,- հավելել է նա։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում շարունակվող  խաղաղության գործընթացի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բայրամովն ու Սաարը կարծիքներ են փոխանակել Ղարաբաղի տարածքներում վերականգնողական աշխատանքների, ականների սպառնալիքի վերաբերյալ։

Համատեղ ասուլիսում Բայրամովը նշել է, որ  ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները տարեցտարի դրականորեն են զարգանում։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ներկայում ռազմավարական  բնույթ են կրում։

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը և Իսրայելը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և արտահայտել իրենց հանձնառությունը Գազայի հատվածում կայուն հրադադարի պահպանմանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է այս հարցերի խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների և դիվանագիտության միջոցով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի