Կառավարությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման նոր հայեցակարգ կընդունի, 2 տարի առաջ ընդունված հայեցակարգն ուժը կորցրած կճանաչվի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նշվում է, որ այս նախագիծը նախորդի լրամշակված և համալրված տարբերակն է։ Նորում առանձին գլխով նկարագրվում է նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, …

