Վենսի այցով ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի համոզմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան ունի ինչպես խորհրդանշական, այնպես էլ կարևոր գործնական նշանակություն և կարող է ուղեկցվել դրական անակնկալներով։ Նա նաև չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Factor TV-ի հետ զրույցում Նավասարդյանը նախ ընդգծել է այցի խորհրդանշական կարևորությունը։ «Նախ ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ այդ կարգի բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյա Հայաստան դեռ չէր այցելել։ Մինչ այդ ռեկորդը պետքարտուղարն էր», – նշել է նա՝ հավելելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ավելի բարձր մակարդակի այցերի են արժանացել։

Վերլուծաբանը նաև նշել է, որ այցի օրակարգում ընդգրկված հարցերը՝ կապված էներգետիկայի, արհեստական բանականության, data-կենտրոնների ստեղծման և հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, վկայում են ԱՄՆ-ի կողմից այդ համագործակցությանը մեծ նշանակություն տալու մասին։ «Կարծում եմ, որ լինելու են նաև ինչ-որ սյուրպրիզներ։ Եվ կարծում եմ, սյուրպրիզները դրական են լինելու», – ասել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին՝ Նավասարդյանը նշել է, որ գործընթացը բաժանվել է մի քանի փուլերի՝ կողմերի միջև անվստահությունը և հասարակական դիմադրությունը մեղմելու համար։

«Սկզբից համաձայնեցվում է տեքստը, հետո նախաստորագրվում է, նախաստորագրում չէր նախատեսված ի սկզբանե, հետո ստորագրում են, հետո հաջորդ փուլով արդեն վավերացնում են», – պարզաբանել է նա։

Այս տրամաբանությամբ, ըստ նրա, միանգամայն հնարավոր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա առաջիկա ամիսներին։ «Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ մինչև Հայաստանի ընտրությունները խորհրդարանական, ստորագրվի պայմանագիրը՝ թողնելով վավերացումը արդեն ընտրություններից հետո կամ սահմանադրական հանրաքվեից հետո»։ Նա հավելել է, որ գերադասելի կլիներ, որ խաղաղության պայմանագիրը չկապվեր Սահմանադրության փոփոխության հետ, քանի որ ընտրություններում գործող իշխանության հաղթանակն ինքնին կդիտվի որպես հասարակության կողմից տրված մանդատ։

Ըստ Նավասարդյանի՝ երկու երկրների միջև բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու համար անհրաժեշտ էր արտաքին գործոն, որը կհաղթահարեր առկա արգելակները։ «Փաստորեն, այդ գործոնը դարձավ ԱՄՆ նախաձեռնությունը և անձնապես Դոնալդ Թրամփի այդ հարցերն արագ և վճռականորեն լուծելու ցանկությունը»։

Մեկնաբանելով ընդդիմության, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե «Թրամփի ուղին» սպառնալիք է, քանի որ ԱՄՆ-ին բերում է Իրանի սահման, վերլուծաբանը նշել է, որ ճանապարհաշինության նախագծի հիմքում զուտ տնտեսական խնդիրներ են։ Ավելին, նա պնդել է, որ այս նախագիծն ուղղակիորեն բխում է Իրանի շահերից։ «Եթե չլինի դա, Իրանը չի ստանալու, օբյեկտիվորեն, չի ստանալու դեպի Սև ծով ելք։ Այդ ամբողջը պիտի իրականանա, որպեսզի Իրանը Ջուլֆայով, Նախիջևանի տարածքով, հետո Հայաստանի տարածքով մուտք ունենա դեպի Սևծովյան նավահանգիստներ, որը Իրանին շատ է պետք», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանը կորցնում է տարածաշրջանում տարանցիկ մենաշնորհատեր լինելու հնարավորությունը, բայց շահում է Հյուսիս-Հարավ ճանապարհի կարևոր ուղղություն։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան