«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, քննարկելով պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը, որոշում է կայացրել բավարարել այն և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պաշտպանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, որ Սամվելյանի առողջական …

