Փետրվարի 3-ին, ժամը 03։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա: Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը …

