Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Սպիտակ տան ղեկավարը հեռախոսազրույցի արդյունքների մասին հաղորդագրություն է հրապարակել իր TruthSocial սոցիալական հարթակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի խոսքով՝ Հնդկաստանը պատրաստ է ավելացնել ԱՄՆ-ից և, հնարավոր է, Վենեսուելայից գնումները։

«Սա կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, որը շարունակվում է հենց հիմա և ամեն շաբաթ հազարավոր մարդկանց կյանք է խլում»,- գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ, ընդգծել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Հնդկաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերն անհապաղ նվազեցնել՝ 25%-ից մինչև 18%։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մոդին կընդլայնի ամերիկյան ապրանքների գնումները։ Նրա պնդմամբ՝ Հնդկաստանը «կշարունակի առաջ շարժվել իր մաքստուրքերը և ոչ մաքսատուրքային արգելքները Միացյալ Նահանգների նկատմամբ զրոյի հասցնելու ուղղությամբ»։

Իր հերթին, Հնդկաստանի վարչապետը X սոցիալական ցանցում գրել է, որ «հրաշալի» զրույց է ունեցել ամերիկացի առաջնորդի հետ։

«Շատ ուրախ եմ, որ Հնդկաստանում արտադրված ապրանքների մաքսատուրքն այժմ կնվազի մինչև 18%։ Երբ երկու խոշոր տնտեսություններ և աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունները համագործակցում են, դա օգուտ է բերում մեր ժողովուրդներին և բացում է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ»,- գրել է նա՝ առանց ռուսական նավթի հետ կապված իրավիճակի մասին հիշատակելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի