Դա նշանակում է՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի՝ TRIPP-ին միանալու հավանականության մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է «ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի։ Այս մասին ԱԺ նախագահն ասել է Factor TV-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ փետրվարի 5-ին ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում քննարկվի Ռուսաստանի TRIPP-ին միանալու հավանականությունը։

«TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP -ին միանալու տարբերակը՝ հաշվի առնելով «ռուսական երկաթուղու եզակի փորձը»։

Հարցին՝ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի ցուցաբերած այս հետաքրքրությունը, Ալեն Սիմոնյանն ասել է․«Այդպիսի մեծ պետության գործելաոճ է, ոչ մի նոր բան և ոչ մի արտառոց բան չի նշանակում։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցությունն ունենալ, և այդ ազդեցությունը, եթե ռազմական առումով արդեն հնարավոր չի ունենալ, բնական է, տնտեսական առումով է այդ ազդեցությունը»։

Դիտարկմանը, որ ՌԴ-ի քաղաքականութունը քննադատողներն ասում են, թե եթե խաղաղություն լինի, ապա Ռուսաստանի դերն այստեղ նվազում է և Ռուսաստանին դա ձեռք չի տալիս, ԱԺ նախագահն ասաց․
«Կարծում եմ, այդ էջը փակված է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան։ Անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք, և այդ էջը ես համարում եմ փակված։ Նաև ես կարծում եմ, մեր մարդկանց ուղեղներում, և հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել, որ իրենց մոտ էլ է այդ էջը, ըստ իս, փակված։ Այլ հարց է, եթե ինչ-որ մեկը փորձի ընտրություններից հետո, ընտրությունների ժամանակ, ինչ-որ իրողություն փոխել, որին նույնպես ես քիչ եմ հավատում, որովհետև տեսեք, այն, ինչ որ մենք հայտարարել ենք, այն, որ ղարաբաղյան էջը փակված է և խաղաղության դարաշրջան է, և այն, ինչ որ տեղի է ունեցել, ընդդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում, արձագանքի առումով, և հայ ժողովրդի արձագանքի առումով, իմ համար ակնհայտ է, որ այն խոսույթը, այն առաջարկը, չակերտավոր, որը որ մենք արել ենք, դա հանրության կողմից ընդունվել է և հաստատվել է, և ևս մեկ անգամ կհաստատվի 26 թվականի ընտրություններին»։

Նարեկ Կիրակոսյան