Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հոդվածին, որում նա քննադատում է գործող իշխանություններին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը տապալելու համար։ Աշոտյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցրել է պատերազմի և Արցախի հարցի մոռացությանը։ Աշոտյանի կարծիքով՝ գործող իշխանության նպատակն է ստվերել Արցախի խնդիրը։ …

