Ամերիկյան SpaceX ընկերությունն իրականացրել է Starship տիեզերանավի նախատիպով հրթիռակրի տասներորդ փորձնական արձակումը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում, գրում է Euronews-ը։ Նախորդ երեք արձակումները՝ հունվարին, մարտին և մայիսին, անհաջողությամբ էին ավարտվել։ Այս թռիչքի ընթացքում ընկերությանը հաջողվել է Starlink կապի արբանյակների ութ սիմուլյատոր հանել Starship բեռնատարի հարթակից։ Հրթիռը թռիչք է կատարել Տեխասի Starbase արձակման կայանից։ Նախատեսվում …