Ռուսաստանի և Ադրբեջանի կապերը ամբողջությամբ չեն դադարեցվել՝ չնայած երկկողմ հարաբերությունների բարդություններին։ Դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմերի և խորհրդականների մակարդակով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Կապերը, ըստ էության, չեն դադարեցվել։ Եվ արդարության համար պետք է ասել, որ չնայած այն հանգամանքին, որ մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ պահը ամենալավը չէր, այնուամենայնիվ, մեր առևտրատնտեսական …

