Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Չեխիայի նախագահ Պետր Պավելի աջակցության զանգվածային հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Պրահայում։ Չեխական Idnes լրատվական պորտալի տվյալներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկել փողոցներ՝ արձագանքելով «Միլիոն պահ ժողովրդավարության համար» քաղաքացիական նախաձեռնության կոչին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մասնակիցները հավաքվել են Հին քաղաքի և Վացլավի հրապարակներում։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ հանրահավաքին 80,000-ից 90,000 մարդ է մասնակցել։

Միաժամանակ, ակտիվիստները հայտարարել են նախագահին աջակցելու համար մեկ միլիոն ստորագրություն հավաքելու մասին՝ ավելի մեծ հանրահավաք անցկացնելու մտադրությամբ:

Բողոքի ցույցերը սկսվել են Պետր Պավելի և միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր աջակողմյան պոպուլիստական ​​կառավարության միջև սրվող կոնֆլիկտի պատճառով։ Այն բռնկվել է, երբ նախագահը հրաժարվել է «Վարորդներն իրենց համար» կուսակցության պատվավոր նախագահ Ֆիլիպ Տուրեկին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Պավելն իր որոշումը բացատրել է՝ մեջբերելով Տուրեկի նախկին հայտարարությունները, որոնք նա համարել է անհամատեղելի ժողովրդավարական պետության նախարարի պաշտոնի հետ։

Նախագահը նաև հրապարակավ մեղադրել է Տուրեկի կուսակից, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկային՝ նշանակման հարցում իր վրա ճնշում գործադրելու և փաստացի շանտաժի ենթարկելու փորձերի մեջ: Ընդդիմադիր եվրոպամետ կուսակցությունների ներկայացուցիչներն աջակցություն են  հայտնել Պավելին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի