Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված նոր ռազմական սպառնալիքներից հետո հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է դիվանագիտական գործընթացների մեկնարկի անհրաժեշտությունը։ Այդ մասին կիրակի՝ փետրվարի 1-ին, հայտնել է Իրանի պետական IRNA գործակալությունը։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը «երբեք չի ձգտել պատերազմի» և այժմ էլ նման նպատակ չունի։ Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ պատերազմը օգուտ չի բերի ո՛չ Իրանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ տարածաշրջանին։

Իր հերթին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության։ Չնայած լրատվամիջոցների կողմից «արհեստականորեն ուռճացված ռազմական հռետորաբանությանը», բանակցությունների կառուցվածքային նախապատրաստությունն առաջ է ընթանում, գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի օրը նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը սկսի ռազմական գործողություններ, «այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ»։

«Մենք նախաձեռնող չենք և չենք ձգտում հարձակվել որևէ երկրի վրա։ Սակայն իրանական ժողովուրդը վճռական հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կսպառնա իրեն»,-հայտարարել է Իրանի 86-ամյա հոգևոր առաջնորդը պետական հեռուստատեսության եթերում։ Այս հայտարարությունը վերջին շրջանում Խամենեիի կողմից հնչեցված ամենաուղիղ սպառնալիքն է։

Դոնալդ Թրամփն ուժեղացրել է ճնշումը Թեհրանի վրա՝ կրկին սպառնալով ռազմական միջոցներով։ Նա հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ շարժվում են լրացուցիչ ռազմական նավեր։

«Եվ հուսով եմ՝ մենք գործարք կկնքենք»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Ավելի ուշ՝ Ֆլորիդա ուղևորվող ինքնաթիռում, նա հստակեցրել է իր ակնկալիքները․ «Հուսով եմ՝ նրանք կպայմանավորվեն ինչ-որ ընդունելի բանի շուրջ»։ Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը պետք է վերաբերի ոչ միայն իրանական միջուկային ծրագրի դադարեցմանը, այլև բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակմանը։ Թրամփը նշել է, որ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին և կարծիք հայտնել, որ կողմերին կհաջողվի հասնել ԱՄՆ-ի համար ընդունելի համաձայնության։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել էր Իրանի ղեկավարությանը ռազմական հարվածներով, այդ թվում՝ հակակառավարական բողոքի ցույցերի դաժան ճնշման կապակցությամբ։ Հունվարի սկզբից ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում զգալիորեն ուժեղացվել է, մասնավորապես՝ ավիակիր USS Abraham Lincoln-ի և ուղեկցող նավերի ժամանմամբ։