Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն փետրվարի 1-ին հայտնել է, որ քաղաքում մասնակիորեն վերականգնվել է բազմաբնակարան շենքերի ջեռուցումը, որը դադարեցվել էր Ուկրաինայի էներգահամակարգում առաջացած վթարային իրավիճակի հետևանքով։

Տների ջերմամատակարարումը վերականգնվել է վերջին երկու օրերի ընթացքում։ Հունվարի 31-ի ժամը 18:29-ի դրությամբ առանց ջեռուցման էին մնում 3419 բնակելի տուն, ժամը 22:35-ին՝ մոտ 2600, իսկ փետրվարի 1-ի առավոտյան ժամը 8:41-ին՝ մոտ մեկ հազար տուն։

«Կոմունալ ծառայություններն ու էներգետիկները շարունակում են աշխատանքը, որպեսզի կիևցիների բնակարաններ վերադարձնեն ջերմությունը», — հայտարարել է Կլիչկոն։

Փետրվարի 1-ի եղանակի կանխատեսման համաձայն՝ առավոտյան ժամը 9:00-ին Կիևում գրանցվել է −16 աստիճան սառնամանիք։ Օրվա ընթացքում սպասվում է, որ ջերմաստիճանը կբարձրանա մինչև −13 աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև −20։

Ուկրաինայում հունվարի 31-ին համակարգային վթարի հետևանքով գրեթե բոլոր մարզերում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատում։ Երեկոյան ժամերին էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Ուկրաինայի էներգահամակարգը ՌԴ Զինված ուժերի հարվածների հիմնական թիրախներից մեկն է։ Հունվարին ռուսական հարվածների պատճառով Ուկրաինայի քաղաքները մնացել էին առանց լույսի և ջեռուցման։ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանը համաձայնել էր մինչև փետրվարի 1-ը սառնամանիքների պատճառով հարվածներ չհասցնել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։