ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ դադարեցնել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության արգելափակումը։ Այս մասին հայտնում է Politico-ն, որին վկայակոչում է Meduza-ն։ Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ այս փաստը «փոխել է իրավիճակը» ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված։ Չի նշվում, թե ինչպես է Թրամփը համոզել Օրբանին։ Ինքը՝ Հունգարիայի վարչապետը, որևէ հրապարակային հայտարարություն չի արել այս …