ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում, իր խոսքով, «փոխառություն – կանխավճար – պարգևավճար – պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա է գործել։ ««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։ Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ …

