Լեգենդար քիկբռնցքամարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանն անցկացրել է կարիերայի վերջին մենամարտը։ Միլանի Allianz Cloud մարզապալատում կայացած PetrosyanMania 2025 մրցաշարի գլխավոր մենամարտում 39-ամյա հայ մարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Ժոաու Սոուզային։ Մենամարտի ընթացքում Պետրոսյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին (տեսանյութ)։ Այդ մենամարտը 116-րդն էր Ջորջիո Պետրոսյանի կարիերայում։ Նա տարել է 109 հաղթանակ, կրել …

