ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 2-ին, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
«Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը»,- ասված է հաղորդագրությունում։