Նախօրեին Թուրքմենստանում իր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը՝ նվիրված «Միջազգային խաղաղության և վստահության տարվան (2025)», Միջազգային չեզոքության օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Թուրքմենական ԶԼՆ-ները հայտնում են, որ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Աշգաբաթում հանդիպումներ է ունեցել այն պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք ժամանել են միջոցառմանը մասնակցելու։ …

