«Ունենք բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունները։ Ըստ նրա՝ ԿԲ խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: Գալստյանը նշեց, որ …

