5000 տերմինալ ունենք Հայաստանի տարածքում․ մարդիկ զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից․ «Թել-Սել»-ի տնօրեն

Լուրեր

03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
Բոլորը

«Գրեթե միաժամանակ, մոտ երկու շաբաթվա տարբերությամբ, կապի օպերատորներից ստացել ենք պահանջ, որպեսզի մեր՝ իրենց հավաքագրումների համար սպասարկման սակագները նվազեցվեն»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերություններ հետ համագործակցության դադարեցմանը։

«Բջջային օպերատորների պահանջի մեջ եղել է, որ բոլոր երեք օպերատորների համար կիրառվի նույն սակագինը։ Ինչպե՞ս կարող է այդպես ստացվել, եթե օրինակ մի բջջային օպերատորի վճարումների ծավալը առնվազն երկու անգամ ավելի շատ է, քան մյուս բջջային օպերատորինը։ Այնտեղ պրոդուկտային առումով լրիվ տարբեր բաներ են։ Մի բջջային օպերատորին հիմնականում վճարում են, ենթադրենք, ինտերնետ ծառայության համար, մեկին՝ հիմնականում բջջային հեռախոսի լիցքավորման համար։ Դրանք իրենց տեսակով լրիվ տարբեր ծախսեր պահանջող վճարումներ են։ Եվ մեր գործընկերները, հավանաբար, վճարահաշվարկային ծառայությունների գործառույթի մասին երևի ունեն մի քիչ ավելի թյուր պատկերացումներ, կամ թերի պատկերացումներ, ու դա է պատճառը, որ իրենք, օրինակ, մի քիչ մակերեսային են դիտարկում ու ասում են՝ բերեք բոլորը համահարթեցնենք, բերեք բոլորը իրար հետ հավասարվեն»,- ընդգծում է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ծախսերի համադրման տեսակետից կան բջջային օպերատորներ, որոնցից գանձած միջնորդավճարը և «Թել-Սել» ընկերության ծախսերը ունեն բացասական տարբերություն։ Ըստ Ղազարյանի՝ կապի օպերատորների կողմից պահանջ է եղել միջինում 60 տոկոսով սակագնի նվազեցում իրականացնել և համահարթեցնել այլ ծառայությունների սակագներին, ինչպիսին, օրինակ, կոմունալ ծառայություններն են։

«Կոմունալ ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների համար գոյություն ունեն տարբեր սակագներ։ Ո՞րի հետ համահարթեցնել, ինչպե՞ս համահարթեցնել։ Նույնը, բջջային երեք օպերատորների համար գործում են լրիվ տարբեր սակագներ։ Եվ այդ սակագները, բնականաբար, ձևավորվում են տնտեսական որոշակի հիմնավորումներով։ Ես՝ որպես մեր ընկերության տնօրեն, տիրապետում եմ մեր սակագներին։ Նման տարբերակմամբ գործում են, երևի, մյուս վճարահաշվարկային ընկերությունները։ Բայց թե ինչ սակագներ են կիրառում օրինակ, նույն այլ կոմունալ ծառայությունների դիմաց իրենք՝ ինձ հայտնի չէ, և դրանք բոլորը իրենցից ներկայացնում են կոմերցիոն գաղտնիք, և ես հիմա չեմ կարող բոլորի տոկոսադրույքները հստակ հրապարակել»,- նշեց նա։

Ընկերության տնօրենի խոսքով՝ «Վիվա Արմենիա»-ն առաջինն է դիմել սակագների փոփոխության պահանջով և բանակցությունների ընթացքում համաձայնության չգալով, դեկտեմբերի վերջին տեղեկացրել է փետրվարի 1-ից պայմանագրի խզման մասին։ Մյուս երկու ընկերությունները, ըստ Ղազարյանի, թեև նախորդ տարվա նոյեմբերին դիմել էին նոր պայմանների պահանջով, սակայն համագործակցության դադարեցման մասին հայտնել էին հունվարի 26-ին։

«Նրանցից մեկի պայմանագրային դրույթներում, ամեն դեպքում, նշված էր, որ պետք է 30 օր առաջ ծանուցվեր, սակայն այդ կետն էլ չի պահպանվել, և հունվարի 26-ին մեզ ծանուցվել է, որ փետրվարին, կոնկրետ տվյալ օպերատորի պարագայում՝ փետրվարի 2-ին պետք է անջատեն։ Եվ իրենք միակողմանի պահանջ ներկայացնելով, խզել են այդ համագործակցությունը»,- ասաց Արտյոմ Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ կապի օպերատորները միակողմանի խզում են համագործակցությունը իրենց հետ, մինչդեռ օպերատորների հետ նույն խմբում գտնվող այլ վճարահաշվարկային ընկերություններ ստանում են ավելի բարենպաստ պայմաններ։ Ղազարյանի կարծիքով՝ դա ստեղծում է անհավասար մրցակցային դաշտ, որի պատճառով էլ դիմել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

Հայկական վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը համատեղ հայտարարություն էին տարածել, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։

«Վիվա Արմենիա» ընկերությունը արձագանքել էր այս հրապարակմանը, պնդելով, որ հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը և միտված է հանրության մոլորեցմանը՝ ստեղծելով անհիմն բացասական պատկերացում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գործողությունների մասին և վնասելով վերջինիս բարի գործարար համբավը։

«Հիմնաքարային հարցը նրանում է, թե արդյո՞ք այս ամեն ինչից, օրինակ, շահում է հաճախորդը։ Իր համար ինչ-որ բան որևիցե ծառայությունների մասով նվազելո՞ւ է, թե՞ ոչ։ Բացի նրանից, որ այս մարդկանց համար առաջացան լրացուցիչ անհարմարավետություններ։ Հատկապես այն պարագայում, երբ որ մենք կատարել ենք հսկայածավալ ներդրումներ այս տասնամյակների ընթացքում, որ ապահովենք հեռավոր մարզերի, գյուղերի բնակիչների համար նման վճարումներ կատարելու հասանելիությունները։ Մեր ընկերությունը, մասնավորապես, շուրջ 5000 տերմինալ ունի ամբողջ Հայաստանի տարածքում։ Էն ամենահեռավոր գյուղում էլ մարդիկ գիտեն, որ նման ծառայությունների դիմաց վճարելու համար գոյություն ունի տերմինալ, կարող են գնալ վճարել։ Մարդիկ էսօր զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից։ Շատերը, ովքեր դեռևս օգտվում են կանխիկից, էդ մարդիկ զրկվել են վճարելու հնարավորությունից։ Կոնկրետ այս երեք բջջային օպերատորների դեպքում ոչ մի տերմինալով այսօր հնարավոր չէ վճարում կատարել։ Այսինքն այդ մարդը պետք է կանխիկը մուտք անի իր որևիցե բանկային պրոդուկտի, հետո նոր այդ պրոդուկտով կարողանա այդ ծառայությունների դիմաց վճարել։ Կամ գնա բանկային գրասենյակներ, գնա «Հայփոստ»-ի գրասենյակ, գնա օպերատորների մասնաճյուղեր։ Արդյո՞ք այս ամեն ինչից շահել է հաճախորդը։ Եվ արդյո՞ք իմ այս ասածը ինչ-որ փաստի խեղաթյուրում է։ Սա փաստ է»,- ընդգծեց ընկերության տնօրենը։

 

Անի Թամրազյան