Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը միայն փոխշահավետ պայմաններով․ վճարահաշվարկային ընկերությունների հայտարարությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։ Այս մասին համատեղ հայտարարում են հայկական վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը։

«Վերջին տարիներին ֆինանսական ծառայությունների իրական ինքնարժեքը էականորեն աճել է՝ ներառյալ տեխնիկական սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման ծախսերը։ Չնայած դրան՝ վճարահաշվարկային ընկերությունները, կարևորելով հանրային շահը և քաղաքացիների համար վճարային ծառայությունների հասանելիությունը, չեն դիմել սակագների վերանայման և շարունակել են ծառայությունների մատուցումը գործող պայմաններով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40-50%, չի ապահովում նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։

«Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հանգեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզման՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը։ Պետք է ընդգծել, որ այսօր բջջային օպերատորների վճարումների ծանրակշիռ մասն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների միջոցով, որոնք քաղաքացիներին ապահովում են արագ, անվտանգ և ժամանակակից վճարային լուծումներ»։

Վճարահաշվարկային կազմակերպությունները ահազանգում են, որ նման փոփոխությունները կարող են hանգեցնել ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակների ի հայտ գալուն և ավելորդ ֆինանսական բեռի առաջացմանը, ինչը հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։

«Վճարահաշվարկային ընկերությունները բազմիցս հանդես են եկել բանակցությունների, ծառայությունների ընդլայնման և համագործակցային նոր մոդելների առաջարկներով՝ համոզված լինելով, որ կայուն համագործակցությունը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի հավասարակշռման վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Ընկերությունները դիմել են ՀՀ մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և համապատասխան պետական մարմինների։ Նրանք գտնում են, որ միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները։

«Վճարահաշվարկային ընկերությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միայն փոխշահավետ, ֆինանսապես կենսունակ և ոլորտի երկարաժամկետ կայունությունն ապահովող պայմաններով՝ ի շահ քաղաքացիների և ամբողջ վճարային համակարգի զարգացման»։

Հիշեցնենք, որ նախ Viva Armenia և Team Telecom Armenia ընկերությունները, ապա UCOM-ը հայտնեցին փետրվարի 1-ից վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Viva-ն հայտնել էր, որ այդ կազմակերպությունների հետ հնարավոր չի եղել փոխշահավետ պայմաններով համագործակցության գալ: UCOM-ը տեղեկացրել էր, որ որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է: Team-ը պատճառներ չէր նշել, իսկ թեմայի վերաբերյալ մեր հարցմանը դեռևս չի պատասխանել։

Անի Թամրազյան